Կայանման համար լրացուցիչ գումարներ գանձողները կտուգանվեն

Կայանման համար լրացուցիչ գումարներ գանձողները կտուգանվեն

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և մեքենաների կայանման լրացուցիչ գումարներ գանձելու համար մի շարք քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանություն:

Նախապատրաստված նյութերը կուղարկվեն համապատասխան մարմիններ: Օրինազանց քաղաքացիները կկրեն վարչական պատասխանատվություն՝ 200 հազարական դրամի չափով, հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Անթույլատրելի է, որ կողմնակի անձինք առանց օրինական թույլտվության իրականացնեն ձեռնարկատիրական գործունեություն՝ լրացուցիչ գումարներ գանձնելով այն քաղաքացիներից, որոնք արդեն իսկ վճարել են տեղի կայանման տուրքը: Երևույթը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ իրականացնում է մի շարք միջոցառումներ», - նշել է քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանն ու հավելել, որ քաղաքացիները տեղեկացվել և զգուշացվել էին՝ դադարեցնելու անօրինական գործունեությունը:

Եթե որոշակի ժամանակահատվածում գանձված գումարների և չվճարված հարկերի ընդհանուր գումարը գերազազանցում է 500 հազար դրամը, ապա օրենսդրությունը սահմանում է քրեական պատասխանատվություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---