ՀՀ-ն՝ հետաքրքիր և բյուջետային հանգստի նախընտրելի 7-յակում

ՀՀ-ն՝ հետաքրքիր և բյուջետային հանգստի նախընտրելի 7-յակում

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է հետաքրքիր և բյուջետային հանգստի տեսակետից նախընտրելի 7 երկրի ցանկում, որը կազմել է ուկրաինական Ukr.Media-ն:

«Հայաստանն իսկական դրախտ է պատմության սիրահարների համար: ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Զվարթնոցի տաճարը, Էջմիածինը, XIII դարի Կաթողիկե և XVII-XVIII Զորավոր եկեղեցիները՝ միայն մի փոքր մասն են Հայաստանի տասնյակ հուշարձաններից: Երկիրը ծով չունի, բայց դա փոխհատուցում է գեղեցիկ Սևանը, որտեղ ավելի լավ է հանգստանալ հուլիսի կեսից մինչև օգոստոսի ավարտը, երբ ջուրը բավականաչափ տաք է»,-ասվում է հրապարակման մեջ, գրում է AnalitikaUA.net-ը:

Հոդվածի հեղինակները նշում են, որ կերակուրը Հայաստանում շատ համեղ է, իսկ գները մատչելի: «Եթե ձեզ հետաքրքրում են բյուջետային ճամփորդությունները, ապա Հայաստանը շատ լավ տարբերակ է»,-ասվում է հոդվածում:

Ուկրաինական պարբերականի նախընտրելի երկրների թվում են նաև Ռումինիան, Ալբանիան, Թուրքիան, Սլովակիան, Սլովենիան և Վրաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---