Երևանը՝ ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների թվում![]() 12 փետրվարի 2019 - 17:50 AMT PanARMENIAN.Net - ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը հարցում է անցկացրել համացանցում՝ կազմելու համար ԱՊՀ և մերձավոր արտերկրի ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշը: Տոնական և հանգստյան օրերին ռուսաստանցի զբոսաշրջիկների ռոմանտիկ ուղևորությունների համար նախընտրելի քաղաքների 8-նյակում է ընդգրկվել նաև Երևանը: Ռոմանտիկ զբոսաշրջությունը ենթադրում է ինքնուրույն կամ զույգերով այցելություններ հանգստյան օրերին: Ըստ գործակալության, ռոմանտիկ զբոսաշրջությունը ԱՊՀ երկրներում կազմում է տարեկան մոտ 1 մլն ուղևորություն: Երևանի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 5 տոկոսը: Թբիլիսիի, որպես մերձավոր արտերկրի քաղաքի, օգտին քվեարկել է 33 տոկոսը, Աստանայի, Բաքվի ու Մինսկի օգտին՝ 14 տոկոսը, Քիշնևի օգտին՝ 10 տոկոսը: ԱՊՀ ամենառոմանտիկ քաղաքների ցանկում են ընդգրկվել նաև ղազախական Ալմաթին ու ղրղզական Բիշքեկը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն ամենապահանջված քաղաքն է ռուս զբոսաշրջիկների շրջանում սիրահարների՝ սուրբ Վալենտինի օրը նշելու համար: Երևանին հաջորդում են Բանգկոկը, Թբիլիսին, Բարսելոնան և Ստամբուլը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |