Զախարովա. Լավրովը Մյունխենում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարարի հետ![]() 14 փետրվարի 2019 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր պաշտոնակիցների հետ, նախատեսվում է նաև նրա հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Փետրվարի 15-16-ին ՌԴ ԱԳ նախարարը կմասկանցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա Գերմանիայի, Հայաստանի, Հարավային Կորեայի, Բելգիայի, Պակիստանի, Մոնղոլիայի, Խորվաթիայի և Ճապոնիայի ԱԳ նախարարների հետ»,-ասել է Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը: Լավրովը կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-17-ը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին:Համաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |