Թորոսյան․ Կարևոր է՝ Սփյուռքում փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է, դրամի կարիք ունի (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում, հանդիպել հայ համայնքի հետ։ Իր ֆեյսբուքյան էջում Թորոսյանը տեսանյութ է հրապարակել հանդիպումից։ Նախարարը կարևորել Թուրքիայի հայ համայնքի դերը Սփյուռքի կյանքում։ «Այստեղի հայ համայնքը մի փոքր ավելի անջատված է Հայաստանից: Մեզ համար շատ կարևոր է, որ փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է և դրամի կարիք ունի: Կարիք ունի զարգանալու և հարստացնելու այն մարդկանց, ովքեր կուզեն զարգացնել այն: Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք, մենք կարիք ունենք զարգանալու Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի շնորհիվ»,- ասել է Թորոսյանը: Նախարարը Պոլսում էր աշխատանքային այցով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |