Մնացականյան-Լավրով հանդիպում՝ Մյունխենում․ Քննարկել են ԼՂ հարցը![]() 16 փետրվարի 2019 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։ Լավրովն ու Մնացականյանը քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։ Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Զոհրաբ Մնացկանյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։ Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանը ներայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և իրավիճակի սրմանն ուղղված քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |