ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ կարգավորման հեռանկարներն են քննարկել Ալիևի հետ21 փետրվարի 2019 - 12:11 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները»,-ասվում է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax.az-ը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Փետրվարի 20-ին Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը ներկայացրել էր հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները: Համանախագահները Երևանում հանդիպել էին նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ ՄՆացականյանի հետ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին |