Փայլան. Մայրենին ինքնություն է, պատիվդ է

Փայլան. Մայրենին ինքնություն է, պատիվդ է

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոչ է արել զարգացնել մայրենի լեզուն՝ հավելելով, որ «մայրենին ինքնությունն է, պատիվդ է»:

Փայլանը Թուրքիայի խորհրդարանը ներկայացնում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:

Փայլան հայալեզու գրառում է արել թվիթերյան իր էջում Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով:

«Մայրենին` խաղաղություն է։ Մայրենին` արդարություն է։ Մայրենին` համերաշխություն է, հավասարություն։ Մայրենին ինքնություն է, պատիվդ է... Զարգացո՛ւր մայրենի լեզուդ», - գրել է Փայլանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---