Ռոհանի. Իրանը մտադիր է մասնակցել Հյուսիս-հարավի ծրագրին

Ռոհանի. Իրանը մտադիր է մասնակցել Հյուսիս-հարավի ծրագրին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Փաշինյանի հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքները:

«Մեր ուշադրության կենտրոնում են Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքները: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթևեկության ուղղությամբ», - ասել է Ռոհանին:

Ավելի վաղ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---