ՌԴ-ում ՀՀ-ից մեկնած միկրոավտոբուս է վթարվել. Կան տուժածներ![]() 27 փետրվարի 2019 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին ՌԴ Ստավրոպոլի երկրամասումվթարի է ենթարկվել Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը: Կան տուժածներ, հայտնում է Inteрfax-ը ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ Օլեգ Դեգտյարյովի վրա հղումով: Միկրոավտոբուսում եղել է 5 ուղևոր և վարորդը, բոլորը տուժել են վթարից: «Վթարը տեղի է ունեցել «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրում, «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը շրջվել է»,-ասել է Դեգտյարյովը: Նա հավելել է, որ տուժածները՝ 3 տղամարդ և 3 կին, տեղափոխվել են Նեվիննոմիսսկ քաղաքի հիվանդանոց: Դեգտյարյովը հայտնել է նաև, որ կապ է հաստատվել տեղի հայ համայնքի հետ: Իրազեկ աղբյուրը հայտնել է գործակալությանը, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |