Գործադիրում 1 րոպե լռությամբ հարգել են Սումգայիթում զոհերի հիշատակը

Գործադիրում 1 րոպե լռությամբ հարգել են Սումգայիթում զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին՝ միչև ՀՀ կառավարության նիստի մեկնարկը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կոչով գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի զոհերի հիշատակը։

«31 տարի առաջ բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ Սումգայիթում, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի ու հայաշատ այլ բնակավայրերում ջարդերը: Նման դեպքեր եզակի չեն եղել մեր պատմության մեջ, ես կարծում եմ՝ մենք մեր դասերը սերտել ենք », - ասել է Ավինյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդում ունեցած ելույթում անդրադարձել է Սումգայիթի ջարդերին:

«Այս օրերին համայն հայությունը հարգում է Սումգայիթյան ջարդերի զոհերին, որոնք տեղի են ունեցել ավելի քան 30 տարի առաջ և սկիզբ դրել հայերի ջարդերին ու լայնամասշտաբ էթնիկ զտումների քաղաքականությանն Ադրբեջանում: Դա հանգեցրեց Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և այլ քաղաքաների հայ բնակչությանզանգվածային արտագաղթին», - ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---