Հախվերդյան. Արցախցիների դեմ ոչինչ չունեմ, խոսքս ուղղել եմ նրանց քաղաքական էլիտային (վիդեո)

Հախվերդյան.  Արցախցիների դեմ ոչինչ չունեմ,  խոսքս ուղղել եմ նրանց քաղաքական էլիտային

PanARMENIAN.Net - Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում պարզաբանել է արցախցիների վերաբերյալ իր աղմկահարույց հայտարարությունը:

«Արցախում ապրող հայերի դեմ ոչինչ չունեմ: Իմ խոսքն ուղղել եմ նրանց քաղաքական էլիտային: Եթե որևէ մեկն իր ձևով է մեկնաբանում, դա նրա խնդիրն է»,- ասել է Հախվերդյանը:

Ավելի վաղ «Բաց TV»-ի «Բաց օրը Ռուբեն Հախվերդյանի հետ» հաղորդման եթերում, խոսելով արցախցիների մասին, Հախվերդյանն ասել է, որ նրանք թուրքական մտածողություն ունեն և այդ ազդեցության տակից դուրս գալու համար 50 տարի է պետք։

Հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում:

Արձագանքել է անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. անդրադառնալով Հախվերդյանի արտահայտություններին, նա դրանք խստորեն դատապարտել է՝ համարելով «ներքին թշնամանք հրահրող»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---