Շաքարի, բանանի, բենզինի շուկայում գերիշխողների մասնաբաժինները նվազել են

Շաքարի, բանանի, բենզինի շուկայում գերիշխողների մասնաբաժինները  նվազել են

PanARMENIAN.Net - Շաքարի, բանանի, դիզվառելիքի բենզինի շուկայում գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները նվազել են, այս մասին նշված է ՀՀ կառավարության փետրվարի 28-ին հրապարակած զեկույցում:

2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78%, նախկին 95%-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 30%, նախկին 57%-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության մասնաբաժինը՝ 29%, նախկին 43%-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29%, նախկին 51%-ի փոխարեն:

2018 թվականին տարեվերջին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել է 75 տնտեսավարող, բանանի շուկայինը՝ 28, բենզինինը՝ 6, ցորենինը՝ 84, ալյուրինը՝ 171 և այլն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---