Ջանջուղազյանը՝ կրճատումների մասին. Փաստաթղթում չկա կոնկրետ թիվ

Ջանջուղազյանը՝ կրճատումների մասին. Փաստաթղթում չկա կոնկրետ թիվ

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մեկնաբանել է 10,000 պետական աշխատողի կրճատման վերաբերյալ օրերս տարածված լուրերը՝ նշելով, թե փաստաթղթում չկա կոնկրետ թիվ:

«Այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված, որ այսքան մարդ պետք է կրճատվի: Ընդամենը ձևակերպումը վերաբերում է նրան, որ անգամ եթե խոսքը վերաբերի այսպիսի հնարավոր ելքի, միևնույնն է, պետք է համեմատել այդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել այդ թվի հարաբերական կամ պայմանական ասած՝ տուժելուց: Ընդ որում, դա փակագծերի մեջ է ներառված և չի կարող վերաբերվել նրանց, ովքեր արդյունք են ստեղծում», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը՝ պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման հիմնավորումների մասին։

Գրառման մեջ ասվում է.«Ըստ փոխվարչապետի և ֆինանսների նախարարի՝ տուժՎում են 10000 ՀՀ քաղաքացիներ, շահում է հայոց պետականությունը...Այնքան շոկային էր, որ սկզբում չէի հավատում, որ սա կարող է իրականություն լինել։ Ինչպես ասում են` գրությունը մեկ անգամ ամբողջովին կարդալն է ճիշտ։ Կարծում եմ այս երկու մեջբերումներն արտահայտում են «հպարտ քաղաքացիներին անմնացորդ ծառայող» կառավարության ողջ էությունը.«…Անգամ, եթե մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ (տուժվեն), ապա դրանից շահելու է հայոց պետականությունը և ողջ հասարակությունը՝ մոտ 3 միլիոն ՀՀ քաղաքացի …10 օրվա ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացնել գործողությունների համալիր և սպառիչ ծրագիր՝ առանց կաշկանդվելու գործող իրավական կարգավորումներով»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---