ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի քարտերի PIN-երն արդեն կարելի է ստանալ sms-ի միջոցով![]() 7 մարտի 2019 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված ArCa, Visa և MasterCard համակարգերի քարտերի PIN կոդերն այսուհետ հնարավոր է ստանալ նաև sms-հաղորդագրությամբ։ Ծառայությունից կարող են օգտվել ինչպես բանկի գործող, այնպես էլ նոր քարտապանները: Գործող քարտապանները PIN կոդը մոռանալու դեպքում քարտը փոխարինելու անհրաժեշտություն այլևս չեն ունենալու, այլ հաշված րոպեների ընթացքում հնարավոր է լինելու գեներացնել նոր PIN կոդ՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատների միջոցով: PIN կոդի փոփոխության համար քարտապանները կարող են նաև այցելել բանկ կամ զանգահարել բանկի հեռախոսային կենտրոն: SMS հաղորդագրության միջոցով ուղարկվող կոդը միանգամյա մուտքագրման վեցանիշ կոդ է: Այն կօգնի նոր PIN գեներացնել՝ քարտն առաջին անգամ Բանկի բանկոմատով օգտագործելիս: Հարցերի դեպքում կարելի է զանգահարել (010) 31 88 88 հեռախոսահամարով կամ այցելել բանկի որևէ մասնաճյուղ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |