Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Արցախում. Կմասնակցի նաև ՀՀ վարչապետը

Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Արցախում. Կմասնակցի նաև ՀՀ վարչապետը

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում է ԱՀ նախագահականի լրատվական ծառայությունը:

Մարտի 12-ին Արցախում կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ մանրամասներ նիստի, դրա օրակարգի վերաբերյալ հայտնի չեն:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպման վերաբերյալ. նրանք նշել են, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ներառի տարածքների հանձնումը։ Համանախագահները կոչ են արել նաև ձեռնպահ մնալ «կրքեր բորբորքող հայտարարություններից»։

Ավելի ուշ արձագանքել է նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ ՀՀ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---