Կարեն Կարապետյանը՝ «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

Կարեն Կարապետյանը՝ «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի 7 թեկնածուների ցանկը, որոնք բոլորն էլ գործող կազմում են: Տնօրենների խորհրդի կազմում առաջադրված թեկնածուներից մեկը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Զարուբեժնեֆտը» դիվերսիֆիկացված նավթային հոլդինգ է, որի միակ բաժնետերը Ռուսաստանի Դաշնությունն է:

Հավակնորդների թվում են նաև ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Տեկսլերը, տնօրենների խորհրդի գործող նախագահ Եվգենի Մուրովը, Էներգետիկայի նախարարության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գլադկովը, «Զարուբեժնեֆտի» ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, ՌԴ տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը և Ռուսական էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---