Հունվարին հանքագործական և մանածագործական արդյունաբերությունը գրեթե կրկնապատկվել է12 մարտի 2019 - 12:36 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ ՀՀ-ում հանքագործական արդյունաբերությունն աճել է 82.4%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում մշակող արդյունաբերությունն աճել է 6%-ով, մասնավորապես՝ մանածագործական արտադրատեսակների արտադրությունն աճել է 97.7%-ով: Ընթացիկ տարվա հունվարին նոխորդ հունվարի հետ համեմատ, սննդամթերքի արտադրությունն աճել է 15%-ով, խմիչքներինը՝ 47.5%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 19.6%-ով: 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում առևտրի շրջանառությունն աճել է 19.3%-ով, շինարարության ծավալը 22.1%-ով, ծառայությունների ծավալը՝ 15.6%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.6%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |