Իրանն ու ՌԴ-ն քննարկել են էլցանցերի միացման հնարավորությունը12 մարտի 2019 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Իրանի և ՌԴ էներգետիկայի նախարարներ Ռեզա Արդաքանիանն ու Ալեքսանդր Նովակը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկու երկրների էլեկտրական ցանցերի միացման հնարավորությունը Հայաստանի և Վրաստանի, կամ Ադրբեջանի տարածքով: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 11-ին: Այդ մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարությունը: «Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերի միացումը՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածքով, «Սիրիկ» ջերմաէլեկտրակայանի 4 բլոկերի շինարարությունը և այլ հարցեր»,-ասվում է Իրանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրանական կողմն առաջարկել է Հայաստանին էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալել Վրաստանի և Ռուսաստանի հետ: Այդ մասին լրագրողներին ասել էր վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:«Կա պայմանավորվածություն՝ ապրիլին քառակողմ հանդիպում կազմակեպել Թեհրանում», - նշել էր նա: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |