«Դոբրին» ներկայացրել է հյութերի նոր տեսականի՝ 100% բնական և առանց շաքարի18 մարտի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - «Դոբրի» բրենդն առանց շաքարի 100%-անոց հյութերի նոր տեսականի է թողարկել: Դասական «Խնձորից» և «Տոմատից» բացի, ավելացել են մի շարք նոր համեր՝ «Խնձոր-ցիտրուս», «Մուլտի միքս» և «Խնձոր-խաղող»: Բոլոր հյութերի բաղադրությունում բացառապես մրգերից ստացված բնական շաքար է, հյութերը հավելյալ շաքար չեն պարունակում: Նոր տեսականին արդեն հասանելի է Երևանի և մարզերի վաճառքի կետերում: «Սպառողների նախապատվություններին մեր ընկերությունում առանձնակի ուշադրություն ենք դարձնում: Դրանք հաշվի առնելով՝ մշտապես ձգտում ենք ընդլայնել մեր ըմպելիքների տեսականին: Ուրախ ենք ներկայցնել «Դոբրի» բրենդի նոր համերով համալրված բնական հյութերը, որոնք մշակվել են շուկայի պահանջարկը հաշվի առնելով: Հյութերից յուրաքանչյուրն ինքնատիպ է, և վստահ ենք, որ կարճ ժամանակում դրանք կսիրվեն մեր սպառողների կողմից», - նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:
«Դոբրի» 100% բնական հյութերից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի. «Խնձոր-խաղողը» պարունակում է առողջության համար կարևոր անտիօքսիդանտներ, «Մուլտի միքսը» հարուստ է պրովիտամին A-ով, «Խնձոր-ցիտրուսը»՝ վիտամին C-ով, «Տոմատը» հագեցած է մանրաթելով, իսկ «Խնձորը»՝ կալիումով: «Կոկա-Կոլա Ընկերությունը» մշտապես աջակցում է առողջ ապրելակերպի խթանմանը. ամբողջ աշխարհով մեկ իրականացվող միջոցառումներից զատ, ընկերությունը սպառողներին ներկայացնում է առանց շաքարի և ցածր կալորիականությամբ ըմպելիքների լայն ընտրանի:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների միակ լիազորված շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա առանց շաքարի», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Ֆյուզ թեյ», «Դոբրի», «Ռիչ» , «Փալփի» և «Շվեփս» ըմպելիքները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |