Նախկին պաշտոնյաները ցածր գներով սեփականաշնորել են Մեղրու ԱՏԳ-ի հողերը. Քրգործ կա

Նախկին պաշտոնյաները ցածր գներով սեփականաշնորել են Մեղրու ԱՏԳ-ի հողերը. Քրգործ կա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մեղրու ազատ տնտեսական գոտու հողատարածքները շուկայականից ցածր գներով ժամանակին սեփականաշնորհվել են նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

«Երբ իմացանք, որ ԱՏԳ-ն ընդհանրապես հողատարածք չունի, սկսկեցինք դրանով զբաղվել: Պարզվեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ սեփականաշնորհել են ԱՏԳ-ի բոլոր հողերը՝ ծիծաղելի գներով, նախապես իմանալով, որ այդ հարվածում ԱՏԳ է բացվելու», - ասել է վարչապետը:

Նա տեղեկացրել է, որ առաջին բանը, որ արեց կառավարությունը՝ այդ մարդկանց քաղաքակիրթ ձևով առաջարկելն էր, որ կամավոր կերպով վերադրաձնեն հողերը:

«Նրանք մերժցին, մենք ասացինք, որ ավելի մանրամասն կծանոթանանք պատմությանը, և քրգործ է հարուցվեց: Որևէ կասկած չկա, որ այդտեղ կա չարաշահում», - ասել է վարչապետը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---