«Սա հնարավո՞ր է 21-րդ դարում». Վարչապետին բարկացրեց «Արմաթի» աշխատավարձերի ուշացումը21 մարտի 2019 - 11:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթերցել է «Արմաթ» լաբորատորիաների մոտ 260 խմբակավարի նամակը, որոնք արդեն երեք ամիս է աշխատավարձ չեն ստացել: «Հնարավո՞ր է արդյոք այսպիսի բան 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատողները երեք ամիս աշխատավարձ չստանան: Ո՞վ կարող է սրա հետ կապված պարզաբանում տալ», - հարցրել է վարչապետը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ նախկինում լաբորատորիաները ֆինանսավորվել են դրամաշնորհով, ընթացիկ տարվանից ֆինանսավորման ձևը փոխվել է մրցույթայինի: «Արմաթ» լաբորատորիաների ծրագրի իրականացնողները սրա հետ կապված առարկություն են հայտնել, այս տարվա փետրվարին դրա հետ կապված նախագիծ ենք պատրաստել և քննարկել ենք այն ֆինանսների նախարարության հետ: Այն նախատեսում ենք քննարկել ու ընդունել վաղը», - ասել է Հարությունյանը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելել է, որ խոսքը պետական համակարգում աշխատողների մասին չէ, այլ պետության համար ծառայության դիմաց վարձատրվող կազմակերպության: Ի պատասխան, Փաշինյանն ասել է, որ ծառայությունը փաստացի մատուցվել է, սակայն մարդիկ չեն վարձատրվել դրա դիմաց: «Սա աննորմալ երևույթ է, ընդհանրապես ինչպե՞ս է այսպիսի բան հնարավոր դարձել: Ինչո՞ւ ֆինանսավորման մրցույթը չի եղել: Երեք ամիս է անցել, պետք էր ժամանակին որոշումը կայացնել և ընթացք տալ, ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել: Պետք է հստակ պլանավորել առաջիկա ամիսների անելիքը, ոչ թե վարչապետը նամակ ստանա, որ հետո ասեք՝ բերեք սեղանի դարակի տակից էն նախագիծը, որ նիստում քննարկենք, ընդունենք», - բարկացել է վարչապետը: Նա նախազգուշացրել է՝ որևէ այլ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք չկրկնվի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |