Գործադիրում մոտ 1 ժամ քննարկել են ընդդիմության նախագիծը. Վերջում հաստատել են21 մարտի 2019 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում մոտ մեկ ժամ քննարկվել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը: Նախագծով առաջարկվում է, որ լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումը գովազդում կամ հրապարակային օֆերտայում տուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ տուգանքի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարվա ընթացքում այն կրկին կատարելու դեպքում տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։ Կառավարությունն առաջարկում է հստակեցնել վերը նշված բառերի օգտագործումը և դրանց կիրառման նպատակը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նկատել է, որ առավել նպատակահարմար կլիներ հարցի կարգավորումն իրականացնել համալիր ձևով, մասնավորապես՝ ուսումնասիրել վարկային միջնորդային ծառայությունները գովազդելու բնագավառը, գովազդ իրականացնող սուբյեկտների շրջանակը (ֆիզիկական կամ իրավաբանական անձինք), առաջարկվող ծառայությունների ձևաչափը, առանձնահատկությունները, գնային քաղաքականությունը, որից հետո միայն անդրադառնալ համապատասխան կարգավորման մեխանիզմներին և նշանակվող տուգանքի չափին: Նա առաջարկել է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է սկզբնական փուլում գնալ ոչ թե սահմանափակումների, այլ քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացման միջոցառումներ: ՀՀ փոխվարչապետ Մհերի Գրիգորյանը նկատել է, որ ստացվում է՝ լիցենզիա չունեցող կազմակերպությունների բուն գործունեության հետ կապված պետությունը չունի խնդիրներ, սակայն դրանց ծառայությունների գովազդի հետ ունի: «Մեր խնդիրը որն է՝ այդ կազմակերպությունների գործունեությունը, թե դրանց գովազդումը: Ես կարծում եմ, որ դրանց գործունեությունն է խնդիրը, եղել է և լինելու է: Կարծում եմ՝ պետք է արգելել այդ գործունեությունը», - ասել է փոխվարչապետ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ իրենք նախագիծը քննարկել են «Լուսավոր Հայաստանի» հետ, և կողմ են չլիցենզավորված ընկերությունների կողմից վերը նշված ծառայությունների գովազդման տուգանքի բարձրացմանը: «Մենք կողմ ենք և գովազդի արգելքին, և գործունեության արգելքին», - ասել է ԿԲ նախագահը: Վարչապետը Զեյնալյանից հետաքրքրվել է, թե ինչու է այդ դեպքում առաջարկում դեմ քվեարկել: Զեյնալյանն էլ ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը չի պատրաստել նախագիծը, ինքը պարզապես զեկուցում է, նախագիծը ԿԲ-ինն է: «Այդ դեպքում ինչու է ԿԲ-ն գրավոր դեմ արտահայտվել, իսկ բանավոր կողմ արտահայտվում», - հետաքրքրվել է Փաշինյանը Ջավադյանից: Նա էլ պատասխանել է, որ դեմ է, ավելին քննարկել և կոնսենսուսի են եկել նախագծի հեղինակների հետ: Կառավարությունը վերջում դրական դիրքորոշում է հայտնել ընդդիմության նախագծի վերաբերյալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |