ԵԱՏՄ-ում ռոումինգը կարող է չեղարկվել![]() 21 մարտի 2019 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ մտադիր են միության տարածքում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) չեղարկել ռոումինգը: Այս մասին հայտնել է Rusarminfo-ն: Նա, սակայն, նշել է, որ դեռևս վաղ է խոսել ռոումինգի չեղարկման հստակ ժամկետների մասին: «ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը մեր ակտիվ գործողությունների շնորհիվ մի քանի անգան կրճատվել է: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի ամբողջ միության տարածքում»,- ասել է Սարգսյանը: Սարգսյանը նշել է, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում կապի ոլորտի ներկայացուցիչների և բջջային օպերատորների հետ: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |