Երևանի 2019-ի բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի 2019-ի բյուջեն 10 մլրդ դրամով  կավելանա

PanARMENIAN.Net - Երևանի 2019 թվականի բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընթացիկ տարվա համայնքային ընդհանուր բյուջեն կազմում է 31 մլրդ դրամ:

Ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է և շուտով կքննարկվի Ավագանու արտահերթ նիստում:

Միջոցներն ուղղվելու են մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձի ավելացմանը 20%-ով, 1000 երեխայի համար նոր խմբերի բացմանը, ստորգետնյա հետիոտնային անցումների վերանորոգմանը, 10 հեկտարով անտառապատ տարածքների ավելացմանը, ոռոգման ցանցի անցկացմանը, Երևանի գլխավոր հատակագծի մշակմանը, ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնմանը, մետրոյի և ճոպանուղու նախագծային աշխատանքներին, վերելակների սպասարկման համար ծախսերի ավելացմանը:

Նախատեսվում է նաև այդ միջոցներով երրորդ կարգի վթարային շենքերի ամրացում, աղբավայրի տարածքի ցանկապատում, նորագույն բուժսարքավորումների ձեռքբերում, թատրոնների հիմնանորոգում, մարզադպրոցների հիմնանորոգում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---