Տոնոյանը ներկայացրել է ռազմաքաղաքական վիճակն ու հնարավոր զարգացումները տարածաշրջանում

Տոնոյանը ներկայացրել է ռազմաքաղաքական վիճակն ու հնարավոր զարգացումները տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը«Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՊՆ վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական բնույթի սպառնալիքները, տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները, հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչությունը:

Տոնոյանը զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորել է ամենամյա հավաքների դերն ու նշանակությունը:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---