Մեղրիի գնդի միջադեպով 2 քրգործ է հարուցվել

Մեղրիի գնդի միջադեպով 2 քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Մեղրիում տեղակայված Զինված ուժերի զորամասերից մեկում գրանցված միջադեպով 2 քրեական գործ է հարուցվել: Այդ մասին ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Քրեական գործեր են հարուցվել ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով ( Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ և կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-5 տարի ժամկետով) և ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով)», - ասել է Արևիկ Խաչատրյանը։

Օրերս Մեղրիում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ բողոքելով իրենց ծառայակիցներից մեկին այլ զորամաս տեղափոխելու որոշման դեմ։ Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---