«Մենք շարժում ենք լեռներ». Al Jazeera-ի անդրադարձը ՀՀ-ում ֆեմինիզմին և արվեստին

«Մենք շարժում ենք լեռներ». Al Jazeera-ի անդրադարձը ՀՀ-ում ֆեմինիզմին և արվեստին

PanARMENIAN.Net - Al Jazeera միջազգային լրատվամիջոցը ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանում Թավշյա հեղափոխության ազդեցությանը ֆեմենիզմի և արվեստի վրա:

Հեղինակ Ռիմ Շադադը նշում է, որ ապրիլյան իրադարձություններն ազդակ էին աշխարհի տարբեր երկրներին փոփոխվելու համար, մինչդեռ հայ կանայք արդեն սկիզբ են դրել այդ փոփոխություններին:

Շադադը խոսել է հայ այն արվեստագետների հետ, որոնք, օգտագործելով սոցիալական ցանցերը, իրենց ստեղծագործություններով կենտրոնացնում են մարդկանց ուշադրությունը երիտասարդական և ֆեմինիստական շարժումների վրա, որոնք քաղաքական գործընթացների, հանրային կյանքի առջընթացի կարևոր մաս են կազմում:

«Հայաստանում կանանց իրավունքները բարդ պատմություն ունեն: Այս երկիրը հպարտանում է ժամանակակից աշխարհում իր առաջին կին դիվանագետներով, իսկ 1918-ին առաջիններից էր աշխարհում, որտեղ կանայք քվեարկության իրավունք են ունեցել», - գրում է հեղինակը:

Արվեստագետների հետ Շադադը քննարկել է հայ կանանց ներկայացվածության հարցը իշխանության ճյուղերում, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---