Նախագահ. ՀՀ ապագան սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների հետ

Նախագահ. ՀՀ ապագան սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ապագան սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների, գիտության, գիտելիքահեն կրթության հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների հետ հանդիպմանը:

Նրան ժամանել են մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին։

Նախագահ Սարգսյանը ողջունել է գիտնականների այցը և հույս հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա: «Վստահ եմ, որ Հայաստանի ապագան սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների, գիտության, գիտելիքահեն կրթության հետ, իսկ այս նպատակին տանող ամենակարճ ճանապարհը լավագույնների հետ գործընկեր լինելն է, նրանց ակադեմիական ու ինդուստրիալ փորձը Հայաստան բերելը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպումից հետո Երևանում մեկնարկել է «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով անցկացվող միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Գիտաժողովի մասնակիցները Հայաստանի և շուրջ 15 երկրի գիտնականներ ու փորձագետներ են, ովքեր քննարկում են էվոլյուցիայի զարգացման համաշխարհային օրակարգը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---