Նորվեգացի դիվանագետն՝ Ադրբեջանում հայկական եկեղեցիների աղվանացման մասին. Եվ ծիծաղելի է, և տխուր

Նորվեգացի դիվանագետն՝ Ադրբեջանում հայկական եկեղեցիների աղվանացման մասին. Եվ ծիծաղելի է, և տխուր

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Նորվեգիայի նախկին դեսպան Սթեյնար Գիլն իր ֆեյսբուքյան էջում խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը, որը զբաղվում է հայկական ճարտարապետության աղվանացմամբ: Նորվեգացի դեսպանը խոսում է մասնավորապես 19-րդ դարի հայկական եկեղեցու մասին, որն Արբեջանում վերածվել է «հին Աղվանքի սրբավայրի»:

Գիլը գրում է. «Մի անգամ այցելեցի Զաքատալայից ոչ հեռու գտնվող մի հիասքանչ եկեղեցի…Եկեղեցին անմխիթար վիճակում էր, սակայն այն ներառված է զբոսաշրջային տուրերում և այնտեղ բազում զբոսաշրջիկներ են լինում: Ադրբեջանի պրոֆեսիոնալ զբոսավար Յահյա Բայրամովն այն անվանում է աղվանական: Իմ կողմից կարող եմ հավելեմ, որ այդ եկեղեցին դարեր շարունակ Հայ Առաքելական եկեղեցու մաս է կազմել:

2015-ին ռուս զբոսաշրջիկներ Կիրիլ և Անյա Յանոչկիններն այցլել են եկեղեցի: Իրենց կայքում նրանք գրել են. «Կիսավեր եկեղեցին գտնվում է բնակելի տան բակում: Այն կառուցվել է 19-րդ դարում քաղաքի հայ համայնքի կողմից, դե իսկ ադրբեջանցիներն, ինչպես հասկանում եք, այն աղվանական են կոչում…19-րդ դարի վերջում քաղաքի բնակչության գրեթե կեսը հայեր էին, բայց դարի վերջում քաղաքում արդեն ոչ մի հայ չկար»: Ըստ Վիքիմեդիայի, եկեղցին կառուցվել է 1830-ին, սակայն, պատին Ադրբեջանի մշակույթի նախարարության փակցված ցուցանակում ասվում է, որ դա IV-V դարերում կառուցված աղվանական եկեղեցի է: Նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ է, որ այդ պնդումն անհեթեթ է: Դա նախարարության ապատեղեկատվությունն է՝ և ծիծաղելի է, և տխուր…»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---