Մոմավառություն և երթ է տեղի ունեցել դեպի Եռաբլուր

Մոմավառություն և երթ է տեղի ունեցել դեպի Եռաբլուր

PanARMENIAN.Net - «Խարույկ արշավական ակումբը» ապրիլի 1-ի երեկոյան կազմակերպել է մոմավառություն և երթ դեպի Եռաբլուր՝ նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։

«Մենք փորձում ենք այս միջոցառումը դարձնել ավանդույթ։ Նախորդ տարի էլ էինք կազմակերպել քայլերթ դեպի Եռաբլուր, բայց Եռաբլուրի կամարների մոտ։ Այս անգամ որոշեցինք հենց Ազատության հրապարակից։ Հիմնական նպատակն այն է, որ բոլորն իմանան Եռաբլուրի տեղը, ճանաչեն իրենց հերոսներին»,- նշել է ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը , հայտնում է Panorama.am-ը։

Մոմավառությանը մասնակցել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, մտավորականներ, սովորական քաղաքացիներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---