ԱԺ տեղեկատվական վարչության պետը հրաժարական է տվել 4 ապրիլի 2019 - 14:33 AMT PanARMENIAN.Net - ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետ Գոհար Մելոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետի պաշտոնից: Պետական համակարգում աշխատանքային գործունեությունս սկսել եմ ՀՀ արդարադատության նախարարության առաջին կարգի մասնագետից, այնուհետև աշխատելով նաև ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես օրենսդրության բաժնի պետ՝ հասնելով մինչև ԱԺ աշխատակազմի վարչության պետի պաշտոնի: Անկախ մի շարք առավելություններից, պետական համակարգում աշխատանքս մշտապես գերադասել եմ մասնավոր հատվածում աշխատանքից՝ փորձելով իմ մասնագիտական հմտությունների շրջանակում առավելագույն հնարավոր ներդրումն ունենալ գործառույթներիս պատշաճ իրականացման գործընթացում, ինչին միտված անցկացրել եմ անքուն գիշերներ: Պատիվ է գիտակցումը, որ անգամ մեկ եզրույթի ճշգրտմամբ հնարավորություն ես ունեցել օժանդակելու քո պետության իրավական համակարգի բարեփոխմանը: Պետական ծառայությունում աշխատանքը իմ՝ որպես անձի և մասնագետի կայացման էական ժամանակաշրջան էր: Շնորհակալ եմ բոլորին, ում հետ պատիվ ունեցա աշխատելու՝ ղեկավարներիս, գործընկերներիս, իրապես հնարավորություն եմ ունեցել առնչվելու մեր երկրի մեծագույն մասնագետներին և ձեռք բերելու փորձառություն, որպիսին որևէ գրքից չէի կարող ստանալ: Կարծում եմ, որ այս փուլում աշխատանքային գործունեությունս առավել արդյունավետ կշարունակեմ հասարակական սեկտորում: Այնպես որ՝ կհանդիպենք, իսկ նպատակս անփոփոխ է՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը…»,-ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |