Ապրիլը Կոլորադոյում՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ամիս

Ապրիլը Կոլորադոյում՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ամիս

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսն ապրիլը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ամիս: Այդ մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Ապրիլի 4-ին ստորագրված հռչակագրում Փոլիսը կարևորել է Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրությունը և կոչ է արել այդ ողբերգության մեղավորներին ճանաչել մարդկության դեմ իր ոճրագործությունները:

ԱՄՆ 50 նահանգից 49-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Միակ նահանգը, որը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը, Միսիսիփին է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---