Սփուռքահայ գործարարները մտադիր են ներդրումային ծրագեր անել ՀՀ էներգետիկ ոլորտում![]() 5 ապրիլի 2019 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ապրիլի 5-ին ընդունել է սփյուռքահայ գործարարների պատվիրակությանը, որի կազմում էին Hydrodom և Industrial Motorpower Corporation ընկերությունների ներկայացուցիչները: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, սփյուռքահայ գործարարների հետ քննարկվել են էներգետիկայի բնագավառում, մասնավորապես՝ հիդրոէներգետիկայի, արևային, երկրաջերմային ծրագրերի ներդրումային հնարավորությունները: Գործարարները ներկայացրել են նախկինում իրականացված ուսումնասիրությունները և դրանց հիման վրա կազմված ներդրումային ծրագրերը: Նրանք նախարարի պաշտոնակատարին տեղեկացրել են նաև, որ գործակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջատար կազմակերպություններից մեկի հետ, որը պատրաստ է միանալ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներդրողները ուսումնասիրություն կիրականացնեն հիդրոէներգետիայի և երկրաջերմային ոլորտներում՝ հիմնվելով Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Գործարարները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ սկսել գործնական աշխատանքները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |