Ռուսական ընկերությունը ՀՀ-ում Triada ԱԹՍ-ների արտադրություն կհիմնի

Ռուսական ընկերությունը ՀՀ-ում Triada   ԱԹՍ-ների արտադրություն կհիմնի

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան ADA Aerospace և Pro MA ընկերությունները Հայաստանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն կհիմնեն, այս մասին հայտնել է «Սպուտնիկը»՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալության վրա հղումով:

ՀՀ-ում արտադրվելիք Triada մոդելի ԱԹՍ-ները կարտահանվեն միջազգային շուկա:

Ընկերությունները մտադիր են $4.5 մլն-ի ԱԹՍ մատակարարել ՀՀ-ին: Triada MK II մոդելի առաջին խմբաքանակը կմատակարարվի 2019-ին, իսկ Triada MK III-ը՝ մինչև 2020 թվականի ավարտը:

Triada մոդելի ԱԹՍ-ների թռիչքի առավելագույն բարձրությունը 10 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ կախված շարժիչից՝ 260-660 կմ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---