Յագլանդ. ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է կարողանան աշխատել նաև ԼՂ-ում

Յագլանդ. ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է կարողանան աշխատել նաև ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ստրասբուրգում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ևս պետք է աշխատեն մարդու իրավունքների կոմիտեի մշտադիտարկման խմբերը: Այդ մասին նա ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Յագլանդն անթույլատրելի է համարում այն իրողությունը, որ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը չի կարող այցելել «գորշ գոտիներ»՝ նշելով, որ մշտադիտարկման եվրոպական մարմինները և մարդու իրավունքների հանձնակատարը պետք է նաև այդ տարածքներում աշխատեն:

Յագլանդը հայտարարել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ԵԽԽՎ-ի համար անընդունելի են ուժի կիրառման սպառնալիքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց Ստրասբուրգում է: Յագլանդից բացի նա վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---