Վարչապետը՝ Ստրասբուրգում. Ադրբեջանից համարժեք արձագանք չկա

Վարչապետը՝ Ստրասբուրգում. Ադրբեջանից համարժեք արձագանք չկա

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ պիտի ընդունելի լինի ՀՀ, ԼՂՀ ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այդ մասին Ստրասբուգում, ԵԽԽՎ ընդլայնված նիստում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ սա այն բանաձևն է, որը կտա հնարավորություն հասնել լուծման, սակայն, ցավոք, նման արձագանք չենք լսում Ադրբեջնից:

«Ալիևի հետ կարողացել ենք կառուցողական ու դրական երկխոսություն սկսել, բայց դա բավարար չէ: Շատ կարևոր է, որ երկխոսություն լինի հանրությունների միջև ու պատրաստենք հանրությունները խաղաղության, ոչ թե պատերազմի։

Վերջերս ասացի, որ նման հարթակ կարող են լինել սոցցանցերը, ուր, ցավոք, հայհոյանքների լեզվով են խոսում։ 30 տարում կարող էինք հասկանալ, փորձել գտնել այն պատճառներոը, որ խանգարում են մեզ լինել հասկանալի»,-ասել է Փաշինյանը։

Ընթերցեք նաև. Փաշինյան. 2019- բյուջեն կգերակատարվի 70 մլն եվրոյով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---