Փաշինյան․ ԵԽԽՎ բանաձևերը հող էին Ադրբեջանի ապրիլյան հարձակման համար11 ապրիլի 2019 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ԵԽԽՎ ընդլայնված նիստում իր ելույթի ժամանակ, ասել է, որ ԵԽԽՎ ամբիոնը երբեմն օգտագործվում է պատերազմներ հրահրելու համար: «ԵԽԽՎ-ում 2016-ի հունվարին քննարկումները նույն թվականին ապրիլի քառօրյա պատերազմի նախերգանքը դարձան ու բարենպաստհող ստեղծեցին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հարձակողական գործողությունների համար։ Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց այդ քննարկումների հեղինակները պատերազմի գործիք դարձան, որը թե ՀՀ, թե ԼՂՀ, թե Ադրբեջանի համար մի քանի հարյուր կյանք արժեցավ։ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ՄԽ համանախագահությունը, որտեղ տիրապետում են բանակցային բոլոր նրբություններին դրանց առաջին օրից։ Սա չի նշանակում, որ ԵԽ-ն հակամարտության գոտում անելիք չունի։ Այս կազմակերպությունը 0 ուշադրություն է դարձնում ԼՂ ՀԿ-ներին աջակցելուն, որևէ քայլեր չի ձեռնարկում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու քաղհասարակության ամրապնդմանն աջակցելու համար»,-ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ խոսքը ԵԽ ու ԵԽԽՎ առումով պետական կարգավիճակի մասին չէ։ «Եթե ԼՂ-ն դեռ միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե նրա բնակչության մարդ լինելու բանավեճ կա։ Մի՞թե մարդու իրավունքների համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ ԵԽԽՎ համար առաջնայինը փաստաթուղթն է, ոչ թե իրական մարդը։ Ուզում եմ կոչ ուղղել բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների, խոսքի ազատության պաշտպանության հարցերով՝ աջակցել ԼՂ ժողովրդին կատարելագործել իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդել մարդու իրավունքները»,-ասել է Փաշինյանը։ 2016-ին Արցախին առնչվող 2 հակահայկական նախգիծ էր ներկայացվել ԵԽԽՎ: Կառույցն ընդունեց Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագրով զեկույցի բանաձևին: Զեկույցը պատրաստելիս Միլիցա Մարկովիչը երկու անգամ այցելել էր Ադրբեջան, սակայն չէր այցելել Լեռնային Ղարաբաղ՝ չնայած ԼՂՀ իշխանությունների գրավոր առաջարկությանը: Մյուս բանաձևը՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» զեկույցի բանաձևը ԵԽԽՎ-ն չէր ընդունել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |