Ապրիլի 22-ին Նոտր Դամում Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ էր մատուցվելու

Ապրիլի 22-ին Նոտր Դամում Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ էր մատուցվելու

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։

Ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է պետք է մատուցվել, հայտնում է ֆրանսիական RFI-ը:

Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն 100 մլն եվրո (մոտ $113 մլն) կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։

Ընթերցեք նաև. Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է, զանգակատունն ու կտուրը փլվել են (Տեսանյութեր, Թարմացվող)

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---