Փաշինյան․ 1000 անգամ տուգանեք ՀԴՄ չտպող ԱԳԼՃԿ-ին

Փաշինյան․ 1000 անգամ տուգանեք ՀԴՄ չտպող ԱԳԼՃԿ-ին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ բոլոր այն գազալցակայանների եւ բենզալցակայանների հետևում, որոնք կտրոն չեն տալիս, կանգնած են կոնկրետ մարդիկ՝ հավելելով, որ եթե չեն տալիս, պետք է «օրը 1000 անգամ տուգանել»:

«Ինձ ամեն օր ասում են, որ գազալցակայանները չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը՝ պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան: Ինչքա՞ն պիտի այդ հարցը մնա: Պաշտոնապես ասում եմ, որ չեն տալիս կտրոն, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը»,- ասել է վարչապետը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ասել է, որ արձանագրվում են խախտումներ, բայց ամեն վայրկյան հարկային մարմինը չի կարող հետևել ամեն մի գործարքին:

Վարչապետի հարցին, թե նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող են տուգանել, սահմանափակում կա՞, Մանուկյանն ասել է, որ չկա: «Գնացեք մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք: Նույնն էլ բենզալցակայանին, ինչո՞ւ չեք տուգանում: Արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանց»,- ասել է վարչապետը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---