ՀՀ նախագահը ցավակվել է Շրի Լանկայի նախագահին

ՀՀ նախագահը ցավակվել է Շրի Լանկայի նախագահին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային այդ երկրում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արմեն Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում:

Ընթերցեք նաև՝ Փաշինյանը ցավակցել է Շրի Լանկայի նախագահին։

Շրի Լանկայում տեղի ունեցած 8 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի: Զոհերի թվում կա 35 օտարերկրացի։ 7 կասկածյալ ձերբակալվել է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---