Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Մուխիկային

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Մուխիկային

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն Ուրուգվայում հանդիպել է երկրի պաշտոնաթող նախագահ Խոսե Մուխիկային:

Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել նրա հետ:

«Իրական հաճույքը է ունենալ հետաքրքիր քննարկում կենդանի լեգենդի՝ համառության և համեստության խորհրդանիշ Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ», - գրել է նա:

Մուխիկան երկիրը ղեկավարել է 2010-2015 թվականներին: Նա պաշտոնից հեռանալիս՝ հայ համայնքի հետ հրաժեշտի հանդիպմանը, հայտարարել էր, որ աջակցելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---