Ջահերով երթ՝ Ախալցխայում և Ախալքալաքում![]() 24 ապրիլի 2019 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին՝ երեկոյան Ախալցխայի Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթը ավանդության համաձայն կազմակերպվել էր Զորի Զորյան երիտասարդական միության կողմից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները։ Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրացել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող, հայտնում է akhaltskha.net-ը: Խաչքար-հուշակոթողի մոտ Ախալցխայի հոգևոր տեսուչ Հակոբ Սահակյանը, ՄԱԿ-ում 2017-2018թ․Վրաստանի երիտասարդական ներկայացուցիչ Գևորգ Թումասյանը և Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներով: Ջահերով երթ է տեղի ունեցել նաև Ախալքալաքում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |