Թուրքիայի նախագահական. «1915 թ. դեպքերի վերաբերյալ աշխարհում չկա ոչ մի քաղաքական, ակադեմիական միակարծության»![]() 24 ապրիլի 2019 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի աշխատակազմի Կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա իր թվիթերյան էջում մասնավորապես նշել է. «1915 թ. դեպքերը, ճշմարտության լույսի տակ պետք է ուսումնասիրվի, առանց քաղաքական շահարկումների ենթարկելու և պետք է հրաժարվել երրորդ երկրների միակողմանի շահարկումների վրա հիմնված գաղափարական տեսակետներից: 1915 թ. դեպքերին ուղղված կառուցողական և հավասարակշռված մի մոտեցում պետք է որդեգրել և միայն մի կողմի տեսակետների փոխարեն պետք է հաշվի առնել, որ երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ և ցավեր»,-հայտնում է Yerkir.am-ը: «800 տարի միասին գոյակցած թուրքերն ու հայերն, այսօր հավաստի երկխոսությամբ անլուծելի խնդիր չունեն: Բավական է թույլ տանք, որ գաղութարար ուժերը փորձեն այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներով մեր երկրին դաստիարակիչ դասեր տան և պատմությունը սևացնեն: 1915 թ. դեպքերի վերաբերյալ, աշխարհում չկա ոչ մի քաղաքական, ակադեմիական միակարծության և իրավական որոշում, որն ապացուցում է, որ դա ցեղասպանություն է»,-ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |