Փայլանը՝ մեջլիսին. Պարզել 1915-ին սպանված հայ մտավորականների աճյունների գտնվելու վայրը և հուղարկավորել![]() 25 ապրիլի 2019 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան (մեջլիս) է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է ուսումնասիրել 1915թ. ապրիլի 24-ին կալանավորված և հետո սպանված հայ մտավորականների ճակատագիրը, պարզել նրանց աճյունների գտնվելու վայրը՝ հավուր պատշաճի հուղարկավորելու համար: Փայլանի ներկայացրած առաջարկի մեջ նշել է. «Մեր մեջլիսը Օսմանյան և հայ ժողովրդի լուսավորության համար պայքարած, կրթական կառույցները կանգուն պահած, գրող, ստեղծագործող և այս հողերում սպանված մտավորականների իրավունքը պետք է ներկայացնի և նրանց հիշատակը վառ պահի», հայտնում է Ermenihaber-ը: Նա, նշելով, որ հայերը 104 տարի է արդարության են սպասում, ընդգծել է. «Հայոց ցեղասպանությունն աշխարհի տասնյակ երկրների խորհրդարանի հարցն է դարձել, սակայն Թուրքիայի ազգային մեծ ժողովում ընդհանրապես չի քննարկվել: Մինչդեռ հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը պետք է քննարկվի հենց այն խորհրդարանում, որի երկրում է այդ ողբերգությունը տեղի ունեցել: Աշխարհի բոլոր կողմերում սփռված Թուրքիայի հայերը 104 տարի է՝ արդարության են սպասում: Այդ արդարությունը, սակայն, հնարավոր է հաստատել միայն Թուրքիայում ապրող ժողովուրդների հոգում և Թուրքիայի մեջլիսում»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |