ԵԱԶԲ. 2019-ին տնտեսական աճը ՀՀ-ում 5,3% կկազմի25 ապրիլի 2019 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ՀՀ տնտեսության 5,3% աճ է կանխատեսում 2019-ի համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել բանկի ինտեգրային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Պետրոսյանը Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ Կոնգրեսում: Ըստ նրա, Հայաստանի և Ղրղզստանի անդամակցումը ԵՏՄ-ին 2015-ին համաշխարհային տնտեսության և մասնավորապես ԵՏՄ երկրների տնտեսական զարգացման ոչ այնքան բարենպաստ պայմաններում է տեղի ունեցել: Նա ասել է, որ կային բազում ներքին և արտաքին բացասական գործոններ, օրինակ, դրամական փոխանցումների ծավալների նվազում, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: «Այդ ամենը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ ՀՀ և Ղրղզստանի տնտեսությունների վրա: Այնուամենայնիվ, երկրները բավականին լավ ցուցանիշներ ունեցան, իսկ 2017-ից նրանց տնտեսությունները բնութագրվում են աստիճանական վերականգնումով»,-ասել է Պետրոսյանը: Ըստ նրա, անդամակցումը ԵՏՄ-ին Հայաստանին նոր հնարավորություններ է տվել ազգային տնտեսության աճի համար և թույլ է տվել խուսափել արտաքին տնտեսական գործոննեի բացասական ազդեցությունից: Նա նշել է, որ դա հնարավոր է դարձել նաև ՀՀ համար անհրաժեշտ բնական ռեսուրսների և պաշարների առավել շահավետ գների շնորհիվ, որոնք ազատ էին արտահանման տուրքից ու սակագնային սահմանափակումներից, ինչպես նաև որոշակի այլ առավելությունների շնորհիվ՝ ԵՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների և աշխատանքային ռեսուրսների շարժի ազատականացումից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |