Փաշինյանը՝ Արամ Հարությունյանի և Միհրան Պողոսյանի մասին. Ո՞ւր պետք է փախչեն

Փաշինյանը՝ Արամ Հարությունյանի և Միհրան Պողոսյանի մասին. Ո՞ւր պետք է փախչեն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը օգտագործել է իր պատգամավորական կարգավիճակը և կորել իրավապահների տեսադաշտից: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ նախկին պատգամավորը պատասխանատվությունից խուսափում է։

«Նա քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված չէ, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ։ Միհրան Պողոսյանը նույնպես, պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով, դուրս է եկել Հայաստանից։ Ի՞նչ կա այդտեղ զարմանալի։ Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք պետք է ասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքը, օրինականությունը։ Բայց ո՞ւր պետք է փախչեն՝ երկրագունդը փոքր է», - ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նախկին երկու պատգամավորները, որոնք Հանրապետական կուսակցության անդամ են, մեղադրյալներ են քրեական տարբեր գործերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---