2018-ին վերջին 40 տարում սպանությունների ամենացածր թիվն է գրանցվել

2018-ին  վերջին 40 տարում սպանությունների  ամենացածր թիվն է գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանում 2018 թվականին գրանցվել է վերջին 40 տարում սպանությունների ամենացածր ցուցանիշը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«2018-ին ունեցել ենք սպանությունների՝ վերջին առնվազն 30-40 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը: 38 սպանություն է տեղի ունեցել հանրապետությունում 2018-ին: Սպանությունների միտումը գնում է դեպի նվազում»,- ասել է Դավթյանը:

2018-ին բնակարանային գողությունների աճը 2017-ի համեմատ կազմել է 60 տոկոս: Այդ մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, որտեղ քննարկվում է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---