ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ կստեղծվի 3 մայիսի 2019 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ կստեղծվի: Այն կազմված կլինի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուր ազգային համայնքից երկուական անդամ։ Խորհրդի անդամ, բացառությամբ խորհրդի առաջին կազմի, ընտրվում են ազգային փոքրամասնության յուրաքանչյուր համայնքը ներկայացնող, առնվազն հինգ տարվա ազգային-մշակութային գործունեություն ծավալած (սկսած պետական գրանցման պահից) հասարակական կազմակերպությունները՝ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ընդհանուր ժողովում: Ընդհանուր ժողովը երկու տարին մեկ անգամ ընտրում է խորհրդի երկու նոր անդամի: Խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ոլորտին առնչվող հիմնախնդիրները, արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես նաև մշակում համապատասխան առաջարկություններ, այդ թվում՝ նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |