ՀՀ նախագահը պատրաստակամ է աջակցելու «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին

ՀՀ նախագահը պատրաստակամ է աջակցելու «Վերադարձ Հայաստան»  հիմնադրամին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըպատրաստակամություն է հայտնել աջակցելու «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին: Այդ մասին նա ասել էհիմնադրամի համահիմնադիրներ, տնօրեն Վարդան Մարաշլյանի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Րաֆֆի Քասարջյանի հետ հանդիպմանը:

Հյուրերը նախագահ Սարգսյանին են ներկայացրել հիմնադրամի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նրանք ընդգծել են, որ հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղղությունը հայրենադարձությունն է և Հայաստանի հետ Սփյուռքի մեր հայրենակիցների կապի սերտացումը:

Հանրապետության նախագահը նշել է, որ հիմնադրամը կարևոր գործ է իրականացում արտերկրում բնակվող հայրենակիցներին Հայաստանում հաստատվելու և մայր հայրենիքի հետ կապելու տեսանկյունից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---